«Անգրագետ ժողովրդավարություն» երգի տեսահոլովակ

Թանկյանի «Հարաքիրի»-ի մասին

 

Թանկյանի «Անգրագետ ժողովրդավարություն» երգը նրա «Հարաքիրի» ("Harakiri")  վերնագրված նոր ալբոմից է: Թանկյանը Թումոյի հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ է և աջակցում է կենտրոնի երաժշտական նախագծերին:

 

«Հարաքիրի» -ն Թանկյանի երրորդ սոլո ալբոմն է: Նախկին սոլո ալբոմը System of a Down խմբի առաջնորդը թողարկել էր 2010-ին, Imperfect Harmonies անվանումով: «Հարաքիրի» ալբոմում արծարծվում է շրջակա միջավայրի աղտոտման, իսրայելա-պաղեստինյան հակամարտության, և ամերիկյան մի շարք այլ խնդիրներ: Ալբոմի վերնագրի ընտրության հարցում երաժշտին ներշնչել է 2011 թվականին ձկների և թռչունների զանգվածային ոչնչացումները, ինչը Թանկյանը բնութագրել էր «Հարաքիրի»:

Կարդալ ավելին >>

 

2012թ. հունիս ամսին Թումոյում մեկնարկեց շարադրությունների մրցույթը՝ "Անգրագետ ժողովրդավարություն" թեմայով: 17-ամյա Անժելա Մանուկյանի շարադրությունը լավագույնս արտահայտեց "Անգրագետ ժողովրդավարության" գաղափարը, որի հիման վրա էլ մշակվեց սցենար Սերժ Թանկյանի "Անգրագետ ժողովրդավարություն" նոր երգի տեսահոլովակի համար: Ձևավորվեց 14-18 տարեկան պատանիների մի խումբ, որոնք պատրաստ էին կարճ ժամանակում ստեղծելու Թանկյանի նոր երգի տեսահոլովակը: Երեք շաբաթ անընդմեջ համագործակցելով միմյանց հետ՝ պատանիները ծանոթանում էին անիմացիոն տեսահոլովակի պատրաստման փուլերին, սովորում տիրապետել անիմացիայի և stop motion-ի ստեղծման հնարքներին և մոնտաժել տեսանյութը:

 

Հուլիսի 18-ին, 2012 Alternative Press Magazine's website համաշխարհային երաժշտական կայքում տեղի ունեցավ Սերժ Թանկյանի «Անգրագետ ժողովրդավարություն» (Uneducated Democracy) տեսահոլովակի անդրանիկ թողարկումը, որից հետո այն հայտնվեց Թանկյանի YouTube-ի պաշտոնական ալիքում:

You need to a flashplayer enabled browser to view this YouTube video

Տեսահոլովակի ստեղծագործ թիմի անդամներ՝

Բեմի դիզայներ՝ Արփինե Բարոյան, 16 տարեկան
Նկարահանման ռեժիսոր՝ Նարեկ Մինասյան, 16 տարեկան
Բեմի դիզայներ՝ Անաստասիա Կարապետյան, 14 տարեկան
Սցենարի հեղինակ՝ Անժելա Մանուկյան, 17 տարեկան
Նկարիչ՝ Լևոն Բաղդասարյան, 17 տարեկան
Անիմատոր՝ Արաքս Սարգսյան, 19 տարեկան
Անիմացիայի ղեկավար՝ Նարե Հովհաննիսյան, 18 տարեկան
Անիմատոր՝ Հովակիմ Աշչյան, 17 տարեկան
Հոլովակի մոնտաժ՝ Լևոն Մադաթյան, 18 տարեկան
Անիմատոր՝ Սիրարփի Չիբուխչյան, 15 տարեկան
Հոլովակի մոնտաժ՝ Էմիլ Խաչատրյան, 17 տարեկան
Անիմատոր՝ Արաքս Սարգսյան, 18 տարեկան
Անիմատոտոր՝ Գայանե Գևորգյան, 17 տարեկան
Անիմատոր՝ Սարգիս Խոտիկյան, 17 տարեկան

 

Դիտեք տեսահոլովակի պատրաստման աշխատանքները

You need to a flashplayer enabled browser to view this YouTube video