Ձևերի բացահայտում

Նարինե Միրզաեանի մասին

 

Նարինե Միրզաեանը ներկայումս աշխատում է որպես դիզայներ Լոս Անջելեսում: Նախկինում նա ութ տարի եղել է ճարտարապետության դոցենտ Gehry Partners-ում, որտեղ մեծ դեր է ունեցել բազմաթիվ նախագծերի իրականացման գործում: Մինչ այդ Նարինեն եղել է նախագծային դիզայներ Graft-ում, որտեղ մասնակցել է մի շարք մրցանակակիր նախագծերի ստեղծմանը:


Նարինեն բակալավրի կոչում է ստացել ճարտարապետության ոլորտում Հարավային Կալիֆորնիայի համալսարանում, իսկ մագիստրոսի կոչում՝ Կալիֆորնիայի համալսարանում: Ներկայումս նա դասախոսում է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում:

 

Այս դասընթացը հնարավորություն ընձեռեց մասնակիցներին ձեռք բերել նոր մոտեցումներ երկրաչափության և ձևերի վերաբերյալ՝ սովորեցնելով նրանց դիզայնում օգտագործվող տարբեր մեթոդներին:

 

Մասնակիցները ծանոթացան եռաչափ դիզայնի հիմունքներին՝ համադրելով համակարգչային ծրագրերի հետ: Մի քանի խորացված դասընթացների ընթացքում մասնակիցները ուսումնասիրեցին այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են Rhinoceros-ն ու Grasshopper-ը, և բացահայտեցին երկչափ և եռաչափ մոդելավորման միջև կապը:

 

Դասընթացի ընթացքում ստեղված թվային մոդելները գերժամանակակից եռաչափ տպիչի միջոցով վերածվեցին ֆիզիկական օբյեկտների: Իսկ հուլիսի 27-ին տեղի ունեցավ խմբակային ցուցահանդես, որի ընթացքում դասընթացի  մասնակիցները հանրությանը ներկայացրեցին իրենց յուրահատուկ մոդելները: