Անիմացիայի հիմունքները թուղթ ու մատիտով

Անիմացիայի դպրոցի մասին

 

Անիմացիայի դպրոցը հիմնադրվել է 1999 թ․-ին Անգուլեմում և հանդիսանում է մասնագիտական ամենաբարձր որակ ունեցող դպրոցներից մեկը Ֆրանսիայում։ Յուրաքանչյուր տարի հարյուրավոր ուսանողներ ընդունվում են այդ դպրոցը, բայց միայն մի քանի տասնյակը կարողանում է դիմակայել երեկ տարվա խիտ ծրագրին, որի ավարտին ստեղծվում են յուրահատուկ ֆիլմեր։ Կարդալ ավելին>>

 

ֆրանսիացի անիմատոր Ատամ Ռաշոն՝ Անգուլեմի հայտնի անիմացիոն դպրոցի շրջանավարտը, Թումոյում վարեց մեկամսյա դասընթաց 2D անիմացիայի հիմունքների վերաբերյալ։

 

Թուղթ ու մատիտի օգնությամբ դասընթացի մասնակիցները, նկարելով անիմացիայի յուրաքանչյուր կադր, զարգացնում էին ձեռքով նկարելու հիմնական տեխնիկան։

 

Դասընթացի սկզբում մասնակիցները ծանոթացան, թե ինչպես ստեղծել շարժում և սահունություն անիմացիայում։ Նրանք սովորեցին տարածության, ժամանակի և կադրերի միջև սահուն անցման սկզբունքները։

 

Այնուհետև ճանաչեցին մարմնի մեխանիկան և թե ինչպես ապահովել ծավալ, երբ կերպարներն ու առարկաները շարժվում են էկրանով մեկ։ Ցատկի անիմացիան օգտագործվեց սեղմում և ձգում, նախապատրաստում, կորագիծ և համընթաց շարժում ցուցադրելու համար։
 
Այս բոլոր հմտությունները միավորվեցին պատանիների ստեղծած վերջնական անիմացիայում, որը նրանք թվայնացրին՝ օգտագործելով Dragonframe հավելվածը։