Բեմական արվեստ

Անի Նինայի մասին

 

Անի Նինա Օհանյանը ավարտել է Բերքլի համալսարանի դերասանական արվեստի բաժինը և այժմ ապրում և ստեղծագործում է Կալիֆորնիայում:  Նա առաջին անգամ բեմ է բարձրացել 16 tտարեկանում և մինչ այժմ մարմնավորել է տարբեր կերպարներ: Նա այստեղ էր որպես կամավոր Birthright Armenia կազմակերպության նախագծի շրջանակներում:

 

Չորս շաբաթների ընթացքում Թումո պատանիները ծանոթացան դերասանական արվեստի հմտություններին դերասանուհի Անի Նինայի ղեկավարությամբ:

 

Առաջին երկու շաբաթներում մասնակիցներն ուսումնասիրեցին տարբեր ժանրերի մենախոսություններ՝ հղկելու իրենց բեմական կեցվածքն ու արտասանական հմտությունները: Իսկ հաջորդ երկու շաբաթները մասնակիցները նվիրեցին ֆիլմերի սցենարներ ընտրելով և բեմականացնելով տարբեր իմպրովիզացիաներ:

 

IMG 8843

 

Վերջնական արդյունքներն ամփոփվեցին մասնակիցների տարբեր ժանրերի ստեղծագործությունների ներկայացմամբ: Երիտասարդ դերասանները խաղացին դրվագներ ինչպես դասական այնպես էլ հայկական ֆիլմերից: