Ջոբսի գրքի շնորհանդեսը

Սթիվ Ջոբսի գրքի մասին

 

 

Երկու տարում Ջոբսի հետ ունեցած ավելի քան 40 հարցազրույցների, ինչպես նաև ավելի քան հարյուր մարդկանց՝ ընտանիքի անդամների, ընկերների, թշնամիների, մրցակիցների ու գործընկերների հետ հարցազրույցների հիման վրա Ուոլթեր Այզեքսոնը գրել է Ջոբսի կյանքի պատմությունը: Այզեքսոնի խոսքերով՝ Ջոբսը գնահատում էր ազնվությունը և ցանկանում էր, և խրախուսում իր ծանոթներին անկեղծորեն խոսել: Նա ոչինչ չէր վերահսկում և նույնիսկ չէր կարդացել գիրքը նախքան դրա տպվելը: Սթիվ Ջոբսի գիրքը համարվել է լավագույն վաճառվող գիրքը: Կարդալ ավելին>>

 

Մայիսի 7-ին Թումոյում տեղի ունեցավ Սթիվ Ջոբսի կենսագրական գրքի շորհանդեսը:  Վալտեր Այզեքսոնի հեղինակած  գիրքը այժմ հասանելի է  հայերենով ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ և Անտարես մեդիա հոլդինգի իրականացմամբ: Միջոցառումը մեկնարկեց ԱՄՆ դեսպան՝ Ջոն Հեֆերնի խոսքով, որի ընթացքում դեսպանը ողջունեց հյուրերին և անրադարձավ գրքում տեղ գտած կարևոր ուղերձներին: 

  

taki full article 08 05 2014

 

Միջոցառմանը հետաքրքիր շունչ հաղորդեց Թումո պատանի Արամայիս Ամիրբեկյանը, ով հատուկ այս միջոցառման համար պատրաստել էր կարճ ներկայացում, Ջոբսի կյանքի կարևորագույն փուլերի մասին: Միջոցառումը ամփոփվեց  Ջոբսի պատկերով խորհրդանշական տորթի համտեսմամբ:

Հիշեցնենք, որ Սթիվ Ջոբսի գիրքը հայերեն տպագրվել է 1000 օրինակով և նախատեսված չէ վճառքի համար, այն կտրամադրվի  Հայաստանի ուսումնական հաստատություններին՝ նորագույն տեխնոլոգիաների հանդեպ  հետաքրքրությունը էլ ավելի խթանելու համար: