«Երկրի օրը»

Երկրի օրը

Նկարի աղբյուրը՝  Wikipedia

 

Երկրի օրը ամենամյա միջոցառում է, որ նշվում է ապրիլի  22-ին: Այդ օրը միջոցառումներ են կազմակերպվում ամբողջ աշխարհում` սատարելու համար շրջակա միջավայրի պահպանությանը: Առաջին անգամ այն նշվել է 1970 թ., իսկ այժմ համաշխարհային մասշտաբով կոորդինացվում է «Երկրի օր» ցանցի կողմից ու տոնվում ամեն տարի ավելի քան 192 երկրներում:

 

Երկրի օրվա գաղափարը ծագել է Գեյլորդ Նելսոնի (հիմնադիր, հետո ԱՄՆ սենատոր Վիսկոնսինից) մտքում այն բանից հետո, երբ 1969 թ. ականատես է դարձել, թե ինչպես է մեծ քանակությամբ նավթ թափվում Կալիֆորնիայի Սանտա Բարբարա շրջանում: Ոգեշնչվելով ուսանողական հակապատերազմական շարժմամբ` նա գիտակցում է, որ եթե կարողանա նույնպիսի էներգիա ներարկել զարգացող հասարակության գիտակցության մեջ օդի ու ջրի աղտոտման վերաբերյալ, ապա դա կստիպի, որ  շրջակա միջավայրի պաշտպանությունը դառնա ազգային քաղաքական օրակարգի հարց:Կարդալ ավելին >>

 

Թումոյում նշվեց «Երկրի օրը»՝ կազմակերպելով բացօթյա միջոցառումներ Թումո պլազայում և հարակից այգու տարածքում:

 

Երիտասարդ ֆուտբոլասերները մրցեցին իրենց հասակակիցների հետ նորակառույց ֆուտբոլի դաշտում: Բնության սիրահարները կանաչ խոտի վրա վայելեցին իրենց պիկնիկը կիթառի հնչյուների ուղեկցությամբ, իսկ ուսանողների մի խումբ նկարեց iPad-ներով: Պարերի սիրահարներն էլ պարային շարժումներ ցուցադրեցցին հավաքված մարդկանց:

 

Միջոցառումը կազմակերպվել էր` նշելու համար մոլորակի օրը, երբ բոլորը համակվում են բնության կողմից տված պարգևների, գեղեցկության հանդեպ հարգանքի, շնորհակալության զգացումով: