Ամառային խրախճանք

Թումոյի առաջին տարեդարձը

 

 

Ամառային արձակուրդներին ընդառաջ և Թումոյի երկրորդ տարեդարձի առիթով Թումոյում տեղի ունեցան մի շարք հետաքրքիր միջոցառումներ։

 

Օգոստոսի 14-ին Թումո Դիլիջանում տոնական  ուրախ տրամադրություն էր։ Այդ օրը Թումո սաները հանդես եկան նորարարական երաժշտական հատուկ նախագծով և յուրահատուկ պարային ներկայացմամբ։ Ավելի ուշ DJ-ի երաժշտական պարային ռիթմերը ամառային տոնական տրամադրություն հաղորդեցին բոլոր ներկա դիլիջանցիներին։

 

Օգոստոսի 16-ին ամառային խրախճանքը շարունակվեց Երևանում։ Հատուկ եռաչափ ֆիլմերի ցուցադրություններ, ինտերակտիվ խաղեր, նորարարական երաժշտական համարներ և բազում այլ անակնկալներ տոնական դարձրեցին այդ օրը հազարավոր Թումո պատանիների համար։


Թումոյի «Թմբա-թա» երաժշտական նախագծի պատանիները՝ «Բամբիռ» ռոք խմբի երաժիշտ Արիկի գլխավորությամբ, յուրահատուկ շունչ հաղորդեցին հանդիսատեսին՝ իրենց ներկայացումը համեմելով տեխնիկական հնարքներով, ազգային գործիքների հնչյուններով և տեսողական պատկերներով։

 

Երեկոյան ժամին Թումո պլազան ողողվեց ամառային երաժշտական ռիթմերով՝   DJ-ի միքսերի ներքո։ Օրվա գլխավոր կուլմինացիան հսկա 7 մետրանոց թղթե քանդակի ցուցադրությունն էր Թումոյի տանիքից և քանդակի ստեղծման մասին պատմող ֆիլմի ներկայացումը Թումոյի շենքի առաջնամասի վրա։

 

 

Զանազան անակնկալներով և հատուկ ցուցադրություններով լի օրը տրամադրեց պատանիներին՝ վայելելու ամառային վերջին շաբաթները  և նախապատրաստվելու նոր և բեղուն ուսումնական տարվա համար։

 

Թումոյում արձակուրդները կմեկնարկեն օգոստոսի 19-ից մինչև սեպտեմբերի 1-ը։ Իսկ հիմնական դասերը կվերսկսվեն սեպտեմբերի 9-ից։