Թվային արվեստի կիրառումը

Քամի Աբրահամյանի մասին

 

Քամի Աբրահամյանը թվային արվեստագետ է, ով աշխատում է կինոյի, լուսանկարչության և նմանատիպ ոլորտներում: Նա իր ժամանակի մեծ մասը անց է կացնում  Հայաստանում  է, եթե չի ճամփորդում կամ սովորում: Ներկայումս Քամին սովորում է Շվեյցարիայում՝ ուսումնասիրելով թվային մեդիայի կիրառությունը արտահայտչական արտ թերապիայի և կրթության բնագավառում:

Դասընթացն ուսումնասիրեց  թվային արվեստի բազմաբնույթ դրևորումները։ Յուրաքանչյուր մասնակից փորձարկեց ընդհատվող շարժում, թվային կոլաժ, անիմացիա, gif ստեղծում, ձայնային կոլաժ գործիքները։ Ճկուն ուսումնական միջավայրը խրախուսեց մասնակիցներին կամ կենտրոնանալ մեկ գործիքի կիրառման վրա կամ փորձարկել առաջարկվող գործիքներից յուրաքանչյուրը՝ հաշվի առնելով իրենց կարիքները։ Աշխատանքները հիմնված էին հետևյալ թեմաների վրա՝ հիշողություն, պատմություն, ժամանակ, ստեղծարարություն եւ երազանքներ։

 

Դասընթացի կառուցվածքը թույլ էր տալիս  ​​աշխատել ինքնուրույն, ինչպես նաեւ խմբով, թեպետ վերջնական նախագիծը համատեղ աշխատանք էր։ Այն միավորեց բոլոր այն հմտությունները, որ նրանք կիրառել են իրենց փոքր նախագծերի վրա աշխատելու ընթացքում։ Ինքնուրույն աշխատանքի արդյունքում ստեղծված գործերը միավորվեցին մեկ անիմացիոն աշխատանքի մեջ, որի համար ստեղծվեց երաժշտություն առավել հմուտ Թումո անդամների աջակցությամբ։

 

Դասընթացի ավարտին մասնակիցները ներկայացրեցին իրենց աշխատանքը Թումոյի բակում՝ օգտագործելով iPad-ներ՝ հանդիսատեսի դատին ներկայացնելով ամբողջ աշխատանքային գործընթացը եւ թեմաները։