«GarageBand»-ը iPad-ի համար նախատեսված ծրագիր է, որի միջոցով հնարավոր է ստեղծել երաժշտություն: Այն պարունակում է բազմաթիվ երաժշտական գործիքներ, որոնց միջոցով հնարավոր է նվագել կենդանի երաժշտություն: Օգտատերերը կարող են նաև ձայնագրել և ստեղծել նոր երաժշտություն: Կարդալ ավելին >>
Թումոյի սաները, ովքեր հետաքրքրված են երաժշտությամբ, հնարավորություն ունեն մասնակցելու Թումոյի երաժշտական դասընթացներին, որոնք համակարգում է Արամ Րիանը: Դասընթացները միտված են օգնելու պատանիներին բարելավել իրենց հմտությունները համակարգչային երաժշտության ստեղծման և ձայնագրման ասպարեզում: Երաժշտական դասընթացների շարքն անց է կացվում մի քանի մակարդակներով՝ սկսնակ, միջին և բարդ:
Հմտանալով մասնակիցները անցնում են ավելի բարդ մակարդակ, և ի վերջո ձայնագրում են երաժտություն տարբեր երաժշտական, անիմացիոն, խաղային նախագծերի և կարճ ֆիլմերի համար:
Թումոյի հիմնական երաժշտական դասընթացներից են.
«GarageBand»․ Համակարգչային երաժշտության ստեղծում iPad-ներով, «Գարաժ բենդ» ծրագրի միջոցով, համակարգող՝ Նարեկ Ստեփանյան
«DigiMuzix»․ Համակարգչով երաժշտություն ձայնագրելու և գործիքավորելու հիմունքներր, համակարգող՝ Արամ Րիան
Թումոն հպարտանում է իր երկու iPad նախագծերով, որոնցում ընդգրկված են 12-18 տարեկան Թումոյի մի խումբ տաղանդավոր պատանիներ․ Նարեկ Ստեփանյանի ղեկավարած «ԹումոԲենդը», որը հանդես է գալիս վոկալ-գործիքային ժամանակակից երաժշտությամբ, և Արամ Րիանի՝ «Թումօրքեստրան», որն առաջին iPad նվագախումբն է տարածաշրջանում, նվագում է սիմֆոնիկ և ջազ երաժշտություն բացառապես iPad-ներով ։ Հետևեք Թումոյի երաժշտական ալիքին Youtube-ում