TEDxKids@Yerevan-ը Թումոյում

2014-05-21

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հունիսի 1-ին՝ երեխաների իրավունքների պաշտպանության օրվան ընդառաջ, Երևանում տեղի կունենա թվով երրորդ TEDxKids@Yerevan միջոցառումը, որը պաշտոնապես արտոնագրված է միջազգային TED կազմակերպության կողմից: Միջոցառմանը, որը տեղի կունենա Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կմասնակցեն ավելի քան 300 երեխա Երևանից և մարզերից:

 

Այս տարի նույնպես TEDxKids@Yerevan-ը կազմակերպվում է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների հետ համատեղ և կազմակերպչական թիմը կազմված է Թումո TED-Ed Club-ի անդամներից: Ամբողջ նախապատրաստական աշխատանքները իրականացվում են հենց երեխաների կողմից, ովքեր նախապես այդ թեմայով դասընթացներ են անցել:

 

Միջոցառման ընթացքում ելույթ կունենան 10-17 տարեկան 22 բանախոսներ, ովքեր կկսիվեն իրենց ամենանվիրական և ամենահետաքրքիր գաղափարներով: Այս տարի պատանիները կխոսեն կրթության և դրա հիմնախնդիրների մասին:
Նախորդ տարվա TEDxKids@Yerevan միջոցառման բանախոսների ելույթները կարող եք դիտել այստեղ