Զատոիչիի ցուցադրությունները Թումոյում

2014-06-05

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

«Զատոիչի կույր սուսերամարտիկը» ֆիլմերի ամբողջ շարքը հունիս ամսվա ընթացքում ցուցադրվում է Թումո ֆիլմադարան ծրագրի շրջանակներում: Զատոիչիի մասին պատմող ֆիլմերի շարքը Ճապոնիայի պատմության մեջ ամենաերկար մատտաֆիլմն է: Ֆիլմի գլխավոր կերպարը խարիզմատիկ, կույր մերսող է և արագաշարժ սուսերամարտիկ, ով ճապոնական էկրանի մեծագույն հերոսներից է:

 

Թումո ֆիլմադարանի շրջանակներում մշտապես ցուցադրվում են նշանավոր կինոբեմադրիչների աշխատանքները: Ֆիլմերի դիտումը Թումոյի կրթական ծրագրի անբաժան մասն է: Այսպիսով, Թումո պատանիները ֆիլմերի միջոցով ծանոթանում են համաշխարհային մեծության արվեստագետների գործունեությանը: Այս ամիս Զատոիչին զբաղեցնում է Թումո կինոսրահը իր 25 մասից բաղկացած կինոշարերերով: