Թումո պատանիները մասնակցում են Կուպելյանի էպիկական ֆիլմի ընթացքում

2014-06-17

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հունիսի 7-ից Journey Pictures ստեղծագործական թիմի գրասենյակը ժամանակավոր տեղափոխվել է Թումո: Թիմի անդամներն այժմ աշխատում են «Բյուզանդիայի արևելքը. Պատերազմի աստվածները և պատերազմող սրբերը» վավերագրական էպիկական ֆիլմերի շարքի ստեղծման վրա: Տեսողական էֆֆեկտների վարպետ Ռոջեր Կուպելյանը, «Էմմի» մրցանակի առաջադրված պրոդյուսեր Ուիլիամ Մարտենսը և բազմակի միջազգային փառատոնների մրցանակակիր պրոդյուսեր Սեդա Մելքոնին համախմբվել են ստեղծելու ֆիլմերի շարք, որը կներկայացնի Հայաստանի պատմական դերը քրիստոնեության տարածման գործում:

 

Թումո պատանիներին ընձեռվել է յուրահատուկ հնարավորություն դառնալու ֆիլմի արտադրության ընթացքի մասնակիցը՝ որպես դերասաններ և նկարահանման խմբի օգնականներ: Նրանք թիմի անդամների հետ միասին այցելում են Հայաստանի տարբեր վայրեր և ստանում գործնական գիտելիքներ ֆիլմի արտադրական ընթացքի մասին՝ աշխատելով անմիջապես պրոֆեսիոնալ անձնակազմի հետ:

 

taki full article 17 2014

 

Ֆիլմի համար երաժշտությունը կհեղինակի Գրեմիի մրցանակակիր և Թումո խորհրդի անդամ Սերժ Թանկյանը՝ տարածվելով համաշխարհային հարթակներում 2014թ. աշնանը: