Թումոցիների լուսանկարները Լիտվայում

2014-06-19

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հունիսի 9-ից 13-ը Թումոյի աշխատակից և դասընթացավար Տաթև Վարդանյանը հրավիրված էր մասնակցելու Կաունասի երիտասարդական մեդիա կենտրոնի  և Լիտվայի լուսանկարիչների միության կողմից կազմակերպված միջազգային լուսանկարչության սեմինարին: Տաթևը ուղարկել էր թե՛ իր և թե՛ իր Թումո աշակերտների լուսանկարները: Նա հրավիրվել էր մասնակցելու այս տարվա սեմինարին, որպես լուսանկարիչ և Թումոյի դասընթացավար:

 

taki full article 19 06 2014

 

Սեմինարի շրջանակներում 50 միջազգային և տեղացի մասնակիցներ ստացան խորհուրդներ, ինչպես գնահատել իրենց լուսանկարները և ընտրել դրանց միջից ճիշտ աշխատանքներ ներկայացնելու իրենց պորտֆոլիոյի մեջ: Սեմինարից հետո տեղի ունեցավ լուսանկարչական մրցույթ, որի ընթացքում Տաթևը հաղթեց լավագույն պորտֆոլիո և լավագույն լուսանկարչական ֆիլմ անվանակարգերում: Դրանից զատ Տաթևի և Թումոյի լուսանկարչական դասընթացի մասնակիցների լուսանկարները մաս են կազմել են «Երիտասարդները 21-րդ դարում» հատուկ հրատարակման մեջ: Բոլոր մասնակիցները ստացան այդ հրատարակման մեկ օրինակ և մասնակցության վկայական: Թումոն խրախուսում է Թումոցիներին մասնակցելու միջազգային տարբեր դասընթացների, սեմինարների և մրցույթների և մտադրված է ավելացնել Թումո պատանիների մասնակցության քանակը առաջնակարգ միջազգային միջոցառումներին: