Բիայնա Պողոսյանը ալգորիթմական դիզայնի մասին

2014-07-04

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հուլիսի 3-ին Բիայնա Պողոսյանը վարեց հանրային դասախոսություն, որի վերնագիրն է «Ալգորիթմական դիզայն. արձագանքելով շրջակա միջավայրում առկա մոդելներին»: Դասախոսությանը ներկա էին ճարտարապետներ, դիզայներներ և Թումո անդամներ: Բիայնան Somewhere Something ստուդիայի համահիմնադիրներից է: Ստուդիայի գործունեությունն ուղղված է տվյալներով պայմանավորված վիրտուալ և կառուցվածմիջավայրերին:

 

Բիայնան իր դասախոսությունը սկսեց նշելով, որ ժամանակակից թվային դիզայնը սրընթաց զարգացում է ապրում: Նա խոսեց զարգացող, դինամիկ դիզայներական լուծումներ հանդիսացող շրջակա աշխարհի ինֆորմացիոն մոդելների խորացված ուսումնասիրության կարևորության մասին: Նա կենտրոնացավ իր ուսումնասիրության վրա, որը համադրում է առանձին հաշվողական պլատֆորմները բարդ ալգորիթմանակ դիզայնի գործընթացում: Բիայնան նաև պատմեց կոմերցիոն և բնակելի շենքերի նախագծերի, ինչպես նաև արվեստի գործերից աբստրակտ ձևեր ստանալու համար ալգորիթմական դիզայնի մեթոդաբանության գործածման իր փորձի մասին:

 

taki full article 04 07 2014

Բիայնան վերջերս ավարտեց պարամետրիկ դիզայնի վերաբերյալ իր դասընթացների շարքը Թումոյում: Դասընթացների արդյունքները այսօր ավելի վաղ ցուցադրվեցին Թումոյում: