2014-07-22
2012-ին մեկնարկեց տարածաշրջանի առաջին TEDxKids@Yerevan-ը, որն արդուհետ ամեն տարի անցկացվում է Թումոյում: Սկսած 2012-ից, 69 պատանիներ գրավել են TEDxKids@Yerevan-ի բեմը:
Նա բոլորին ոգեշնչեց դադարեցնել ծաղրանքների վտանգավոր շղթան: Գաղափարներ տարածելու TED-ի նպատակի շնորհիվ Տիգրանի խոսքը այժմ կարելի է լայնորեն տարածել աշխարհով մեկ, քանի որ այն թարգմանվել է 22 լեզուներով:
TEDxKids@Yerevan-ի նպատակն է Հայաստանի երիտասարդ սերնդի համար ստեղծել հարթակ, որտեղից նրանք կարող են խոսել իրենց հետաքրքրող և հուզող խնդիրների մասին, ինչպես նաև պատմել իրենց անձնական պատմությունները: Իր խոսքից առաջին Տիգրանն անհարմար էր զգում ելույթ ունենալ լսարանի առջև: Այդ օրվանից ի վեր, նա դարձել է բանավեճային ակումբների անդամ և ավելի հաճախ է ունենում հանրային ելույթներ:
TEDxKids@Yerevan-ը կազմակերպվում է Թումոյի TED-Ed ակումբի անդամների կողմից և տեղի է ունենում Թումոյում՝ երեխաների միջազգային օրը՝ ամեն տարի: