Խոստումնալից էլեկտրո խումբ Թումոյում

2014-08-13

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հուլիսին Թումոյի առաջադեմ մակարդակի երաժտության ուսանողները համագործակցեցին և ստեղծեցին նոր էլեկտրոնային ոճի խումբ՝ «Pyramids»-ը: Չնայած տարբեր երաժշտական ճաշակներին, նրանք բոլորը սիրում են միաժամանակ տարբեր ժանրերում էքսպերիմենտներ անելու ազատությունը, որը տալիս է էլեկտրոնային երաժշտությունը: Նրանց եզակի ձայնը լցված է ժանրերի հոսքով՝ ամուր բիթի ներքո:

 

Pyramids-ը ի սկզբանե սկսել է համադրել երաժշտություն և ստանալ միքսեր Logic Pro ծրագրով, իսկ ավելի ուշ նրանք անցել են Ableton Push-ին, որը թույլ է տալիս ստեղծել և ներկայացնել կենդանի երաժշտություն համերգների ժամանակ: Մեկ ամբողջական գործ ստեղծելու համար տարբեր ժանրերի համադրումը նորարար և թարմ մոտեցում է Հայաստանում, որը ունի լայն լսարան ունենալու պոտենցիալ: Նրանք նաև օգտագործում են Resolume VJծրագիրը՝ ցուցադրելու նկարներ և վիդեոներ իրենց համերգների ժամանակ՝ արդպիսով լսարանին փոխանցելով աուդիովիզուալ ինֆորմացիա:

 

taki full 13 08 2014

 

Pyramids-ը կենդանի ելույթ կունենա հանրային լսարանի համար սեպտեմբերին, Թումոյում: Հետևեք Թումոյի կայքին հետագա տեղեկատվության համար