Բարի վերադարձ Թումո

2014-09-08

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Թումոն այսօր վերաբացեց իր դռները պատանիների առջև և մեկնարկեց նոր ուսումնական տարին: Նոր ու հին Թումո անդամները հավաքվեցին Թումոյի հարակից տարածքում, որտեղ նրանց սպասում էին մարզիչներն, ովքեր պատրաստ էին ուղղորդել Թումոցիներին առաջին ուսումնական օրվա ընթացքում: Ավելի քան 200 Թումո պատանի հրթիռի արագությամբ մտան Թումո սկսելու իրենց ուսումնական տարին:

 

Պատանիներն ունեցան հնարավորություն կարճատև մասնակցել դասընթացների տոնավաճառին և ծանոթանալ Թումոյում անցկացվող բոլոր դասընթացներին: Դասընթացավարները անցկացրեցին սկսնակ դասընթացներ բոլոր հետաքրքրված պատանիների համար, ինչպես նաև ծանոթացրեցին ապագայում անցկացվող դասընթացներին: Ամբողջ տարվա ընթացքում Թումո պատանիները խրախուսվում են մասնակցելու Թումոյի չորս ոլորտների՝ անիմացի, ֆիլմերի ստեղծման, խաղերի ստեղծման, կայքերի մշակման դասընթացներին:

 

taki full article 08 09 2014

 

Դասընթացների տոնավաճառը կանցկացվի ամբողջ շաբաթվա ընթացքում՝ հնարավորություն տալով բոլոր Թումոցիներին մասնակցել դասընթացներին: