TEDxYerevan-ի հնգամյակը

2014-09-29

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 


Ավելի քան 300 հյուրեր երեկ ներկա գտնվեցին TEDxYerevan-ի հինգերորդ միջոցառմանը, որի թեման էր կրթություն և հույս: 10 խոսնակներ ունեցան ոգեշնչող և հուզիչ ելույթներ ռոբոտների, երեխաների և կանանց իրավունքների մասին, ինչպես նաև ականատես եղան ռեկորդակիր թուր կուլ տվող Դեն Մեյերի ներկայացմանը, լսելով պատմություններ վախերի հաղթահարման և երազանքներին հետևելու մասին:

 

Խոսնակների ցուցակը ընդգրկում էր ակտիվիստներ, ուսուցիչներ, հիմնադիրներ և տնօրեններ, ովքեր կիսվեցին իրենց նորարարական մտքերով և հեռանկարներով հույսի և կրթության մասին: Ընդմիջումից անմիջապես հետո 30 Թումո պատանիներ, ովքեր մեկ տարի առաջ գրեթե երաժշտական կրթություն չունեին այժմ Թմբա-Թա երաժշտական համույթում հիացրեցին ներկա գտնվողներին ևս մի անգամ փաստելով հույսի և կրթության գաղափարը:

 

Այս տարվա միջոցառումը տոնական էր, քանի որ արդեն հինգերորդ տարին է ինչ Հայաստանում անցկացվում է TEDxYerevan միջոցառումը, որի միջոցով տարածում են գտնում ոգեշնչող մտքեր:

 

Ոգեշնչված լինելով գաղափարներ, որոնք արժանի են տարածման կարգախոսով TED-ը ստեղծեց TEDx նախագիծը: TEDx-ը միջոցառումների տեղական անկախ նախագիծ է, որը իր մասնակիցներին տալիս է հնարավորություն մեկ հարթակում ունենալ TED փորձառություն: Նախագիծը կոչվում է TEDxYerevan, որտեղ x-ը խորհրդանշում է անկախ կազմակերպված միջոցառումը: TEDxYerevan միջոցառման ընթացքում TED հոլովակների և խոսնակների ելույթները միաձուլվում են ստեղծելու քննարկումներ ներկա գտնվողների միջև: TED կոնֆերանսը տրամադրում է ընդհանուր ուղեցույց TEDx նախագծի անցկացման կանոնակարգի մասին, սակայն անհատ TEDx միջոցառումները կազմակերպվում են ինքնուրույն:

 

TEDxYerevan-ը կազմակերվում է TEDxYerevan-ի պաշտոնական լիցենզավորված անձ Քրիստինե Սարգսյանի և նրա թիմի կողմից: