Կոնցեպտուալ արվեստը Հայկական ֆոլկլյորում

2014-10-02

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Այս շաբաթ գեղարվեստական ղեկավար և կոնցեպտային արվեստագետ Արման Ակոպյանը սկսեց երկու շաբաթ տևողությամբ դասընթացը կոնցեպտուալ արվեստի կարևորության մասին խաղերի մեջ: Մասնակիցներն արդեն սկսել են ուսումնասիրել ինչպես կատարել հետազոտություններ և հաղորդակցվել կոնցեպտուալ արվեստի միջոցով:

 

Ուսանողները կուսումնասիրեն արտադրության համար պատրաստ կոնցեպտներ ստեղծելու տեխնիկաներն ու մեթոդները: Կոնցեպտները կլինեն հայկական ֆոլկլորի թեմայով: Դասընթացի ընթացքում ուսանողները ձեռք կբերեն ներածական հասկացողություն պատկերների ստեղծման, պատումի և տեղեկություններ ու ռեսուրսներ հավաքելու մասին: Դասընթացի ավարտին ուսանողները կստեղծեն կերպարի և միջավայրի կոնցեպտներ՝ օգտագործելով Adobe Photoshop և Autodesk 3ds Max ծրագրերը:

 

Արմանի աշխատանքը ընդգրկում է ինչպես ամսագրերի և խաղերի շապիկների կոնցեպտների, այնպես էլ գովազդային արվեստի և գիտաֆանտաստիկ գրքերի շապիկների ստեղծում: Նրա աշխտանքները կարելի է տեսնել Game Informer, PC Gamer, Imagine FX և Square Enix: կայքերում: Ներկայումս նա գլխավոր կոնցեպտային արվեստագետ և ձևավորող է Ubisoft ընկերությունում: