Ֆրանսիական վավերագրական ֆիլմերի մեկամսյակ Թումոյում

2014-11-06

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Այսօրվանից <<Ալիանս Ֆրանսեզ>>-ի հետ համատեղ Թումոն կցուցադրի ֆրանսիական վավերագրական ֆիլմերի շարք՝ Ֆրանսիական վավերագրական ֆիլմերի միջազգային մեկամսյակի շրջանակներում: Մեկ ամսվա ընթացքում ամբողջ աշխարհով մեկ ցուցադրվելու են ֆրանսիական ֆիլմեր՝ անգլերեն ենթագրերով:

 

Թումոն իր մասնակցությունն է ունենում ֆրանսիական ֆիլմերի մեկամսյակին արդեն երկրորդ անգամ: Այս տարվա առաջին ֆիլմը «Bardot, La Méprise» լեգենդար դերասանուհի Բրիժիտ Բարդոյի մասին է: Հաջորդ ֆիլմը՝ «Le Mépris», կցուցադրվի Թումոյում նոյեմբերի 13-ին ժամը 19:30-ին:

 

Ցուցադրությունների մուտքն ազատ է : Ամբողջական ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ: