Թումոյում կմեկնարկի Հաշվողական դիզայնի դասընթացը

2014-11-18

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Դեկտեմբեր և մարտ ամիսների երկու շաբաթներ ընթացքում, ինչպես նաև ամբողջ 2015թ. հունիս ամսին, ճարտարապետ և հաշվողական դիզայներ Բիայնա Պողոսյանը կլինի կրկին Թումոյում՝ վարելու « Խաղահրապարակ» (Playgrounds) դասընթացը:

 

Դասընթացը պատանի մասնակիցներին կսովորեցնի մտածել հաշվողական դիզայնի համատեքստում՝ ծանոթացնելով կոդավորման և կառուցման տարբեր միջոցներին՝ քաջալերելով մասնակիցներին առաջարկել ստեղծարար լուծումներ հանրային վայրերի տարածքների օգտագործման համար: Սա ուրբանիստական խաղ է, որը խաղացողներին հնարավորություն է տալիս՝ ստեղծելու ինտերակտիվ հանրային տարածքներ: « Խաղահրապարակ» -ը (Playgrounds) ստեղծված է դյուրակիր և հարմարեցվող մոդուլներից, որոնք արտահայտում են ինտերակտիվության կոնցեպտը թե՛ ֆիզիակական և թե՛ թվային համատեքստում: Դա կքաջալերի օգտատերերին ինքնուրույն հաղորդակցվելու տարածության մեջ և հարմարեցնելու մոդուլները ըստ անհրաժեշտության:

 

Բիայնան ունի Columbia համալսարանի Առաջադեմ ճարտարապետական դիզայնի մագիստրոսի և Woodbury համալսարանի Ճարտարապետության բակալավրի աստիճան: Նա Somewhere Something ստուդիայի համահիմնադիրներից է, որի գործունեությունն ուղղված է տվյալներով պայմանավորված վիրտուալ և կառուցված միջավայրերին: Նա համագործակցել է Նյու Յորքի և Լոս Անջելեսի բազմաթիվ գրասենյակների հետ և տրամադրել է թվային մեդիա ոլորտի սեմինարներ: