2014-11-21
Վերջին չորս ամիսների ընթացքում Թումո պատանիները մասնակցում էին գլոբալ համագործակցային նախագծին՝ «Ընտանիք.Կյանք», որը կարևորում է ընտանիքի դերն առօրյայում: Այն ընդգրկում է աշխարհի վաթսուն հաստատություն՝ բոլորն էլ համալսարաններ, բացի Թումոյից:
Նախագիծը ներառում է տարբեր ոլորտներ, ինչպես՝ գեղանկարչություն, ֆոտոլրագրություն, վավերագրական ֆիլմարտադրություն և անիմացիա: Թումո պատանիներն աշխատում են լուսանկարների միջոցով ընտանեկան պատմություններ ստեղծելու ուղղությամբ:
Նախագիծը, որը վարում են մրցանակակիր ֆոտոլրագրող Էրիկ Գրիգորյանը և գրող, ուսուցանող Նիրի Աբրահամյանը, հովանավորվում է Սիրաքյուզի համալսարանի Մուլտիմեդիա լուսանկարչության դիզայն բաժնի կողմից: Թումոյի սաներն այժմ ավարտին են հասցնում իրենց արված լուսանկարներին կից պատմությունները դասընթացավար Վիոլետ Գրիգորյանի աջակցությամբ: