2015-03-25
Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հաջորդ օրը հարյուրավոր մարդիկ կլցնեն Թումոն՝ մասնակցելու տեխնոլոգիաները և հայկական երաժշտությունը տոնող երկու աննախադեպ համաժողովների: Զուգահեռ միջոցառումները կվարեն Թումոյի խորհրդի անդամներ Րաֆֆի Գրիգորյանը և Սերժ Թանգյանը:
HIVE ճարտարագիտության առաջնորդների համաժողովը կմիավորի ճարտարագետների և ծրագրավորողների՝ հանդիպելու ոլորտի առաջնորդներին՝ Google, Facebook, Prezi and Issuu ընկերություններից, ինչպես նաև Reddit ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքսիս Օհանյանին: HIVE համաժողովը կներառի դասախոսություններ, ինտերակտիվ աշխատարաններ և հնարավորություն անձնական հանդիպումներ ունենալ խոսնակների հետ:
Միևնույն ժամանակ՝ երաժշտասերներն ու մասնագետ երաժիշտները կմասնակցեն Երաժշտության համաժողովին, որի ընթացքում հայտնի արվեստագետներն ու կոմպոզիտորները կքննարկեն հայկական երաժշտության նոր մոտեցումներ, որոնք կհաջորդեն ցեղասպանության 100-ամյակին: Սերժ Թանգյանի առաջնորդությամբ նրանք կնվագեն հատկանշական երաժշտական կատարումներ՝ որպես քննարկումների սկիզբ, որին կհաջորդի հարց ու պատասխան քննարկում հայկական երաժշտության ինքնության մասին:
Մասնակիցները հնարավորություն կունենան շփվել միմյանց հետ ընդմիջման ընթացքում՝ խնթանելով արվեստի և տեխնոլոգիաների հատումը, որը և Թումոյի կարևորագույն գաղափարներից է:
Եթե ձեզ հետաքրքրում է այս միջոցառումներից որևէ մեկը, կարող եք դիմում ուղարկել տեխնոլոգիական հավաքին կամ Երաժշտական հավաքին ներկա գտնվելու համար: