TED2013-ի ինտերնետային հեռարձակումը Թումոյում

2013-02-28

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Փետրվարի 28-ին տեղի ունեցավ TED2013 ինտերնետային հեռարձակումը՝ որպես արտոնագրված TEDxYerevanLive միջոցառման մի մաս՝ կազմակերպված TEDxYerevan թիմի կողմից:

 

TED միջոցառումները այլևս անծանոթ չեն Հայաստանին. առաջին TEDxKidsYerevan-ը տեղի ունեցավ Թումոյում անցած տարի: Այս տարվա TED կոնֆերանսը վերնագրված էր «Երիտասարդը: Իմաստունը: Չբացահայտվածը» , իսկ ցուցադրված ելույթների շարքը կրում էր հետևյալ անունները՝ «4.Ճեղքի՛ր», «5.Երազի՛ր», «6.Ստեղծի՛ր», «7.Պահպանի՛ր»:

 
Սեղմի՛ր այստեղ, որ տեսնես TED2013-ի ամբողջական ծրագիրը:


TEDxLive-ը TEDx ծրագրի ընդլայնումն է, որ մեկնարկել է TED-ի կողմից 2010 թ.-ին: TEDxLive միջոցառումները ներկայացնում են TED կոնֆերանսի ինտերնետային ուղիղ հեռարձակումը:

 

TEDxLive միջոցառումները թույլ են տալիսաշխարհով մեկ սփռված TED-ի խանդավառ երկրպագուներին դիտել TED ելույթները ուղիղ միացմամբ. միջոցառումների ժամանակ կարող են լինել միայն դիտումներ կամ հրավիրվել նաև խոսնակներ: