2013-09-03
Թոմաս Լորենտը և Վլադիմիր Նաչբաուերը՝ Ֆրանսիայի «Խաղերի և ինտերակտիվ մեդիա» դպրոցից, Թումու պատանիներին ցուցադրում են, որ խաղեր ստեղծելը նույնքան հաճելի է, որքան խաղալը:
Այսօր Թումոյում մեկնարկեց մեկ ամիս տևողությամբ խաղերի դասընթացը, որին մասնակցում են 30 Թումո պատանի:
Օգտագործելով Construct 2 խաղային հարթակը՝ մասնակիցներն իրենց ուսուցիչների հետ միասին ուսումնասիրում և սովորում են ստեղծել 2D խաղեր: Ծրագրավորումին և դիզայնին զուգահեռ, մասնակիցները նաև ուսանելու են պատմատախտակի կառուցում, ձայնի համակցումը գրաֆիկային, խաղային մակարդակների բարդացում:
Այս ամենին ծանոթանալուց հետո մասնակիցները կբաժանվեն 2-3 խմբերի և կաշխատեն իրենց սեփական բազմահարթակ խաղերի ստեղծան վրա: