Ամերիկյան վավերագրական ֆիլմերի ծրագիրը ԱՄՆ դեսպանության հետ

2013-10-17

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, համագործակցելով Հայաստանում ԱՄՆ դեսպանության հետ, մեկնարկում է Ամերիկյան վավերագրական ֆիլմերի ծրագիրը։

 

Ժամանակակից վավերագրական մրցանակակիր ֆիլմեր կցուցադրվեն Թումոյում հոկտեմբերի վերջին մինչև նոյեմբերի կեսը։

 

Այս տարվա փառատոնի ֆիլմերը ներկայանում են «Երիտասարդների ներուժը» խորագրի ներքո՝ բացահայտելով այնպիսի թեմաներ, ինչպես՝ քաղաքային զարգացումներ, արվեստ, կրթություն և կլիմայի փոփոխություն։

 

Փառատոնին ժամանած վավերագրական ֆիլմի ռեժիսորներ Ջեյ Ռոզենբլաթը, Քեթթի Դելամաջեորին և Նելսոն Դելամաջեորին կվարեն ֆիլմաստեղծման եռօրյա վարպետության դասեր Թումո պատանիների համար։

 

Փառատոնի հանրային իրազեկման նյութերը ձևավորվել և պատրաստվել են Թումոյի մի խումբ պատանիների ջանքերով՝ հատուկ այդ նպատակով ձևավորված դասընթացի ընթացքում։

Ցուցադրությունները բաց են լինելու բոլոր ցանկացողների համար և մուտքն ազատ է։ Ֆիլմերի ամբողջական ծրագիրը կարող եք տեսնել այստեղ։