«Սուտասանը» ֆիլմը նկարահանման հրապարակում

2013-10-23

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Ֆիլմի ստեղծագործական խումբը սկսեց նկարահանել Թումանյանի «Սուտասանը» հեքիաթի հիման վրա ֆիլմը իր յուրովի մեկնաբանությամբ՝ աշխատելով հերթական տեսարանի վրա:

 

Ֆիլմի համար ընտրված է գրոտեսկային ժանր, իսկ հերոսները տարբեր ժամանակաշրջաններից են: Կինոօպերատորն է Դավիթ Գևորգյանը, Ձայնային ռեժիսորը՝ Արամ Շահբազյանը, ռեժիսորի օգնականն է Տիգրան Ավագյանը, իսկ ֆիլմում խաղում է Էդուարդ Անտոնյանը:

 

Այս ամենը տեղի է ունենում Թումոյի ֆիլմերի ստեղծման հիմնական դասընթացների շարքի շրջանակներում, որտեղ Թումո երիտասարդները 4 շաբաթների ընթացքում ստեղծում են կարճամետրաժ ֆիլմեր, հիմք վերցնելոգ գրական ստեղծագործությունները մեկնաբանելով դրանք իրենց ուրույն ոճով: Միաժամանակ երիտասարդները ընդգրկվում են ֆիլմարտադրության բոլոր փուլերին՝ սցենարի ստեղծում, նկարահանում, խմբագրում:

 

Ստեղծագործական թիմը՝ Դավիթ Գևորգյան, Արամ Շահբազյան, Տիգրան Ավագյան,

Լևոն Գինոյան, Էդուարդ Անտոնյան


Ռեժիսորներ՝ Դավիթ Գևորգյան, Արամ Շահբազյան, Տիգրան Ավագյան, Լևոն Գինոյան,

Էդուարդ Անտոնյան

 

Ձայնային ռեժիսոր՝ Արամ Շահբազյան


Ռեժիսորի օգնական՝ Տիգրան Ավագյան


Պրոդյուսերներ՝ Դավիթ Գևորգյան, Արամ Շահբազյան, Տիգրան Ավագյան, Լևոն Գինոյան, Էդուարդ Անտոնյան