Ինքնապատճենող տպիչները գործարկված են

2013-10-25

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Այսօր Թումոյի MakerBot եռաչափ տպիչների շարքը համալրեց ևս հինգ RepRap տպիչ:

 

RepRap եռաչափ տպիչը կարողանում է տպել սեփական բաղադրիչների մեծ մասը, ինչն էլ թույլ է տալիս օգտատերերին ավելի մատչելի կերպով վերարտադրել նոր տպիչ սարք: Նոյեմբերին սկսվող աշխատարանը թույլ կտա Թումո պատանիներին հենց այդպես էլ անել: Աշխատարանի մասնակիցները կվերարտադրեն հիմնական մասերը՝ արդյունքում ստեղծելով 6-րդ RepRap տպիչ: Իսկ այնուհետև օգտագործելով բոլոր տպիչները՝ մասնակիցները կնախագծեն և կկերտեն տարբեր եռաչափ մոդելներ:

 

Ուսանողների ստեղծած մոդելների հավաքածուն հետագայում կօգտագործվի ընդհատվող շարժումով անիմացիա ու տեսախաղերի միջավայր կառուցելու համար: Աշխատարանի ընթացքում ստեղծված կերպարները, շինությունները եւ այլ իրերը կօգտագործվեն նաև ուրիշ պատանիների կողմից Թումոյի ուսուցման ոլորտների մի շարք ստեղծարար նախագծերում: