Չորս հատուկ դասընթացներ Թումոյում

2014-01-10

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հունվարի 13-ից Թումոյում մեկնարկում է Բլոգինգ և նոր մեդիա դասընթացը, որի ընթացքում մասնակիցները կծանոթանան բլոգային տեխնոլոգիաների կիրառմանը բազմաթիվ ոլորտներում, ինչպես նաև կուսումնասիրեն մեդիայի ազդեցությունն ու դերը առօրյա կյանքում:

 

Իսկ փետրվար ամսին պլանավորվում են մի շարք հետաքրքիր դասընթացներ ինչպիսիք են՝ Գուգլ ընկերության մասնագետ Վարդան Պապիկյանի մարկետինգի վերաբերյալ դասընթացը, վավերագիր լուսանկարիչ Դիանա Մարկոսյանի դասընթացը, ով Թումո անդամներին կծանոթացնի լուսանկարներն ու ձայնանյութը խմբագրելու հիմունքներերին:

 

Իսկ ռեժիսոր Իզաբել Վիշերատի և բեմական դիզայներ Մաիդա Շավաքի հետ Թումո անդամները կուսումնասիրեն լանդշաֆտի կինեմատոգրաֆիկ ըմբռնումը: Դասընթացները կանցկացվեն նաև Թումո Դիլիջանում: