2014-01-14
Երեկ Թումոյում մեկնարկեց Բլոգինգ և նոր մեդիա դասընթացը, որը վարում է Գուգլի ծրագրավորողների խմբի անդամ Վարդան Պապիկյանը:
Դասընթացը նախատեսված է բոլոր այն Թումո պատանիների համար, ովքեր ցանկանում են ծանոթանալ բլոգային ոլորտին, դրա օգտագործման սկզբունքներին և հետագայում կարողանալ օգտագործել բլոգը որպես մարքեթինգային գործիք:Առաջին հանդիպման ընթացքում մասնակիցները ծանոթացան բլոգերի տեսակներին, դրանց օգտագործման ոլորտներին և խոսեցին իրենց բլոգերի տարբերանշան ստեղծելու տարբերակների մասին:
Դասընթացը կտևի չորս շաբաթ, որի ընթացքում պատանիներից յուրաքանչյուրը կստեղծի իր բլոգը և կփորձի այն դարձնել հետաքրքիր և բովանդակալից: