Ծրագրավորման դասընթաց սկսնակների համար

2014-01-17

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 Գրեթե100 Թումո պատանիներ այժմ հնարավորություն ունեն մասնակցելու ծրագրավորում դասընթացի առաջին մակարդակի դասընթացներին:

 

Դասընթացի մասնակիցները ծանոթանում են JavaScript ծրագրավորման լեզվի հիմունքներին ուսումնասիրելով այնպիսի եզրույթներ ինչպիսիք են՝ փոփոխականը, (variable) ֆունկցիան, ցիկլը և պայմանական կառուցվածքները (conditional structures): Դասընթացը հնարավորություն է տալիս պատանիներին ստանալ հիմնական ծրագրավորման գիտելիքներ, ունենալ ընդհանուր պատկերացում ծրագրավորման լեզուների կառուցվածքի մասին:

 

taki full article 17 01 2014

 

Դասընթացը հանդիսանում է նախապայման պատանիների համար մասնակցելու ծրագրավորման միջին և բարդ մակարդակներին, որի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրում են խաղերի ծրագրավորումը և ծրագրավորում փորձնական խաղեր: