2014-01-29
Դրամատիկ, երգիծական, դետեկտիվ, սարսափ՝ ահա այս ժանրերի պատմվածքներ ստեղծելու արվեստին տիրապետեցին Թումո պատանիներն ստեղծագրության դասընթացի երրորդ մակարդակիավարտին:
Երեք ամիսների ընթացքում երիտասարդները ծանոթացան ստեղծագրության հիմնական սկզբունքներին՝ անցնելով դասընթացի երեք մակարդակները: Դասընթացի առաջին մակարդակում պատանիներըգրեցին սցենար Թումոյում նկարահանվող ֆիլմի համար: Երկրորդ մակարդակում, աշխատելով դեկոնստրուկցիայի մեթոդով, պատմվածքներ գրեցին՝ օգտագործելով մյուսների ստեղծած տարբերկերպարները, առարկաները, միջավայրերը: Այսպիսով՝ մասնակիցները ձեռք բերեցին որոշակի պատկերացումներ ու գիտելիքներ պատմվածք գրելու հմտությունների մասին, նաև ստեղծեցին որոշ փորձարարական գրականության նմուշներ:
Փետրվար ամսից Թումոյում կրկին մեկնարկում է ստեղծագրության դասընթացի առաջին մակարդակը հնարավորություն տալով սկսնակներին տիրապետել ստեղծագրության բոլոր հնարքներին: