Ստեղծում ենք մոբայլ հավելվածներ

2014-02-13

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Այսօր Թումոյում մեկնարկեցին երկար սպասված մոբայլ սարքերի ծրագրավորման դասընթացները: Դեկտեմբեր ամսին հայտարարված դասընթացին հասցրեցին դիմել գրեթե 80 մասնակիցներ: Դասընթացին կարող էին դիմել նաև ոչ Թումո անդամները:

 

Մասնակիցները անցան նախընտրական փուլերը և ձևավորվեց երկու խումբ՝ սկսնակ և միջին մակարդակների դասընթացներ: Երեք ամիսների ընթացքում երկու խմբերը կուսումնասիրեն մոբայլ հավելվածների ստեղծման տեխնոլոգիաները և կաշխատեն ստեղծելու հավելվածներ iOS համակարգերի համար:

 

Դասընթացների ղեկավարներն են ծրագրավորողներ Դավիթ Սիրադեղյանն ու Հակոբ Վարդանյանը: Մոբայլ հավելվածների նմանատիպ դասընթացները Թումոյում անցկացվում են առաջին անգամ սակայն ունեն միտում լինելու շարունակական: