2014-05-19
Թումո խորհրդի անդամ, կոնցեպտուալ արվեստագետ և թվային նկարիչ Ռոջեր Կուպելյանը կայցելի Հայաստան և կվարի հատուկ դասընթաց Թումոյում տեսողական էֆեկտների և թվային կոնցեպտուալ արվեստի վերաբերյալ:
Կուպելյանը, ով հայտնի է իր աշխատանքներով այնպիսի օսկարակիր ֆիլմերի համար, ինչպիսիք են՝ «Մատանիների տիրակալը» եռապատումը և Քլինթ Իսվուդի «Մեր հայրերի դրոշները», 1995թ.-ից ստեղծում է վիրտուալ միջավայրեր կինոարտադրության բնագավառում:
Չորս շաբաթների ընթացքում (հունիսի 14- հուլիսի 12-ը) Կուպելյանը կվարի ինտենսիվ դասընթացներ Թումո անդամների և 18-26 տարեկան բոլոր հետաքրքրված անձանց համար: Դասընթացների ընթացքում, որոնք տեղի կունենան շաբաթական երեք անգամ, մասնակիցները կզարգացնեն այնպիսի հմտություններ, ինչպիսիք են՝ matte painting, compositing և վիզուալ էֆեկտներ՝ Adobe Photoshop և After Effects ծրագրերի օգտագործմամբ:
Կուպելյանն այժմ աշխատում է East of Byzantium նախագծի վրա, որի Հայաստանյան գլխամասը կտեղակայվի Թումոյում:
Դասընթացին մասնակցելու համար կարող եք դիմել այստեղ: