Թումո ուսանողի ֆոտոպատմությունը` օնլայն

2014-05-16

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

17 տարեկան Թումո ուսանող Դավիթ Ներսիսյանի առաջին անկախ ֆոտոպատմությունը այժմ հասանելի է լայն հանրությանը: Նրա շարքը Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների մասին գրավեց Հետք օնլայնի խմբագրակազմին եւ հրատարակվեց նրանց մուլտիմեդիա էջում:

 

Դավիթի հետաքրքրությունը լուսանկարելու նկատմամբ աճեց Թումոյի մի շարք լուսանկարչական դասընթացների մասնակցելուց հետո: Հանրահայտ World Press ֆոտոլրագրող եւ Թումոյի դասընթացների ղեկավար Էրիկ Գրիգորյանի օգնությամբ Դավիթը ստեղծեց 10 լուսանկարից բաղկացած շարք, որը պատմում է վետերանների կյանքի մասին:

 

«Ես ուղղակի քայլում էի Վետերանների միության շրջակայքում եւ մտածեցի, գուցե հետաքրքիր կլինի տեսնել եւ լուսանկարել ներսում: Մարդիկ այնտեղ շատ ընկերասեր էին: Նրանք պատմություններ էին պատմում պատերազմի եւ հին ժամանակների մասին: Վերջիվերջո, նրանք ինձ տվեցին ներկայումս Երեւանում ապրող վետերանների կոնտակտները եւ ես սկսեցի այցելել նրանց»: Վետերանների հետ աշխատելու Դավիթի փորձառությունը նրան օգնեց բացահայտել վերջիններիս խնդիրները: « Ես շատ ուրախ էի տեսնել լուսանկարվելու եւ հարցազրույց տալու նրանց պատրաստակամությունը , բայց նաեւ մտահոգված էի, քանի որ թվում էր, թե նրանք ուշադրության կարիք են զգում»:

 

Դավիթի ամբողջական ֆոտոպատմությունը տեսեք այստեղ: