Թումոն հայտարարում է իր առաջին ֆոտոմրցույթը

2014-05-15

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Այստեղ՝ Թումոյում, դասընթացները ընդգրկում են ոլորտների լայն շրջանակ: Պատանիները կարող են սովորել ծրագրավորումից և 3D մոդելավորումից մինչև նկարչություն և երաժշտություն: Ամենամեծ ուշադրությանը ուղղված է լուսանկարչությանը: Մշտական լուսանկարչական դասընթացների շարքից բացի, Թումոյում անցկացվել են բազմաթիվ հատուկ դասընթացներ Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից ժամանած լուսանկարիչների կողմից, ինչպես՝ Սկաուտ Թուֆանկջյանը, Էրիկ Գրիգորյանը, Ջորդի Ադրիան, Դիանա Մարկոսյանը, Անուշ Բաբաջանյան և Իննա Մխիթարյան:

 

Հաշվի առնելով պատանիների մեծ հետաքրքրությունը լուսանկարչության հանդեպ՝ Թումոն հնարավորություն է ընձեռում ցուցադրելու իրենց ջանքերն ու խրախուսել դրանք: Թումոյի առաջին լուսանկարչական մրցույթը մեկնարկեց այսօր:


Մրցույթը բաց է բոլոր ներկա և նախկին Թումո պատանիների համար, ովքեր մասնակցել են առնվազն մեկ լուսանկարչական աշխատարանի Թումոյում: Նրանք կմրցակցեն հինգ կատեգորիաներում՝ դիմանկար, փաստագրական, բնանկար, ազատ և ֆոտոպատմություն: Հունիսի սկզբին՝ ընտրական փուլի ընթացքում, լուսանկարիչներից և արվեստի համադրողներից բաղկացած պրոֆեսիոնալ ժյուրին կընտրի հաղթողներին հինգ կատեգորիաներում: Մասնակիցները և հետաքրքրված պատանիները կարող են գալ և հետևել ընտրության ընթացքին: Հաղթողները կստանան իրենց կատեգորիային վերաբերող լուսանկարչական գրքեր:

 

Մրցույթին մասնակցելու համար հետևեք այս հղմանը: