Անիմացիոն արտադրանքի ձևավորման դասընթաց

2014-05-30

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

«Վենտուրա եղբայրներ» անիմացիոն հեռուստասերիալի նկարչական ղեկավար Լիզ Արթինյանը հունիսի 20-ից կվարի անիմացիոն արտադրանքի ձևավորման դասընթաց Թումոյում, որի ընթացքում նա կուսուցանի անիմացիոն տեսաշարերի ետնաշերտային ձևավորման մշակման հիմունքները: Դասընթացը բաղկացած կլինի երկու մասից՝ առաջին մասը կկենտրոնանա նկարչության և գեղանկարչության հնարքների բազմազանության վրա՝ օգտագործելով Flash և Photoshop ծրագրերը, իսկ երկրորդը կվերաբերի անհատական ոճի մշակմանը, և թե ինչպես սցենարներն ու պատմատախտակներն արտադրական արվեստի վերածել՝ լավագույնս հաջորդական պատմություն ներկայացնելով:

 

Ուսանողները հնարավորություն կունենան աշխատել Արթինյանի 16-ամյա գործունեության ընթացքում ստեղծված արդեն պատրաստի թվային անիմացիոն նախագծերի վրա:

 

Դասընթացի վերջում ուսանողներին կհանձնարարվի գտնել արտադրական արվեստի իրենց ոճը և տվյալ ոճում մի շարք ձևավորումներ գործադրել: