Մոբայլ հավելվածներ` մտքից մինչև իրականացում

2014-06-03

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

Հունիս ամսվա երկրորդ կեսին մեդիա արտադրության բնագավառի Alera ընկերության հիմնադիրներ Ալեն Թարասսեանը և Լարա Սարկիսսեանը կվարեն դասընթաց, որի ընթացքում մասնակիցները կծանոթանան հավելվածների ստեղծման բոլոր փուլերին: Սկսած հավելվածի գաղափարի ներկայացումից մինչև դրա ձևավորումը և վերջնական արդյունքը: Հավելյալ պատանիները կսովորեն, թե ինչպես ստեղծել գովազդային արշավի տեսահոլովակ, որը յուրաքանչյուր արտադրանքի տարածման համար ամենակարևոր մարկետինգային ռազմավարություններից է:

 

Մասնակիցները նաև կսովորեն խնայել ժամանակ, կատարել աշխատանքը ճիշտ ժամանակին և լինել մեկ քայլ առաջ մրցակիցներից:

 

Մասնակցելու համար Թումո պատանիները պետք է ունենան ընդանուր գաղափար մոբայլ հավելվածների և դրանց ստեղծման մասին: Պատանիների մի մասը կզբաղվի հավելվածների դիզայնով և հետարտադրությամբ Adobe Premier և Final Cut ծրագրերի օգտագործման միջոցով:

 

Դիտեք դասընթացի մասին տեսահոլովակն այստեղ: