Հաղորդում ենք շունչ կերպարներին

2014-06-12

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հուլիսի 7-ից կերպարների անիմատոր Զարուհի Գալստյանը կվարի դասընթաց, որը ուսանողներին կծանոթացնի անիմացիոն կերպարների ձևավորման հիմունքներին՝ շեշտը դնելով պատմություն ներկայացնելու և անհատականության վրա:

 

Ուսանողները կսովորեն ձևավորման սկզբունքները, այդ թվում՝ ինչպես կերպարին շունչ հաղորդել ձևի, գծերի և գույների միջոցով: Դասընթացի սկզբում պատանիները կծանոթանան կերպարների ստեղծման հիմնական ձևերին՝ թե ինչպես են ձևերը և ուրվապատկերներն ազդում կերպարների ձևավորման վրա և օգտագործելով իրենց կոնցեպտուալ ձևավորումները դրանք կգործադրեն անիմացիայում՝ պատմություն ներկայացնող դիրքերի և արտահայտչամիջոցների օգնությամբ:

 

Զարուհի Գալստյանը Կալիֆորնիայի կերպարվեստի ինստիտուտի շրջանավարտ է: Նա աշխատել է Փիքսարի անիմացիոն ստուդիայում՝ որպես կերպարային ձևավորող՝ ներգրավելով "Toy Story 3" անիմացիայի աշխատանքներում: Ինչպես նաև աշխատել է Դիսնեյի Toon Studios-ում: