Միայն Վեբ դասընթաց

2014-06-13

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հունիսի 30-ից ծրագրային մշակող- տեխնոլոգ Գևորգ Աբլաբությանը Թումոյում կվարի «Միայն վեբ» դասընթացը, որի ընթացքում պատանիները կսովորեն կայքերի մշակման հիմունքները: Դասընթացի մասնակիցները կբաժանվեն երկու խմբի՝ սկսնակ և միջին: Սկսնակ խմբի մասնակիցները կուսումնասիրեն կայքերի ստեղծումը, իսկ միջին մակարդակի դասընթացը կսովորեցնի ուսանողներին՝ ինչպես նախագիծը տեսական մասից տեղափոխել գործնական՝ արտադրական փուլ՝ օգտագործելով front-end և back-end տեխնոլոգիաներ:

 

Մեկ ամիս տևողությամբ դասընթացի ավարտին սկսնակ մակարդակի խմբի պատանիները կսովորեն՝ ինչպես ըստ պատշաճի բովանդակություն ստեղծել կայքերի համար, ինչպես ներկայացնել այդ բովանդակությունը և ինչպես կայքէջերն իրար փոխկապակցել: Իսկ միջին մակարդակի դասընթացի մասնակիցները կսովորեն ինչպես մշակել նախագծեր սկզբից մինչև ավարտ միասնական թիմի նման՝ օգտագործելով front-end և back-end տեխնոլոգիաներ ինչպիսիք են՝ HTML, CSS, JavaScript, PHP and MySQL.

 

Գևորգ Աբլաբուտյանը Լոս Անջելեսում ապրող ծրագրային մշակող- տեխնոլոգ է, ով սկսել է իր գործունեությունը այդ ոլորտում պատանի հասակից: Նա աշխատել է Լոս Անջելեսի գովազդային մեծ ընկերություններում, ունեցել է հաճախորդներ, ինչպիսիք են՝ Google, Pepsi, Adidas, Nissan/Infiniti և այլն: Իր հիմնական նպատակն է մատուցել այնպիսի արտադրանք, որն արտահայտում է հաճախորդի ցանկությունները՝ այդ ամենը գեղեցիկ ու իմաստալից դարձնելով օգտվողների համար: Նա կազմակերպում է ծրագրային մշակման թիմային, կոլեկտիվ գործընթացներ՝ խրախուսելով ծրագրավորողներին անվախորեն իրականացնել իրենց աշխատանքները՝ առանց ձախողման երկյուղի: