Վավերագրողների մրցույթի ֆիլմերը ցուցադրվեցին Մոսկվա կինոթատրոնում

2014-06-23

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հունիսի 20-ին ավելի քան 200 հոգի ներկա գտնվեց Թումոյի «Երիտասարդ վավերագրողների մրցանակաբաշխության» արարողությանը Մոսկվա կինոթատրոնում: Արարողությունը մեկնարկեց ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի շնորհավորական խոսքով և վկայագրերի հանձնումով, ովքեր հանձն էին առել՝ Հայաստանում առկա սոցիալական և քաղաքական խնդիրները վավերագրելու դժվարին գործը: 

 

Ցուցադրվեցին հաղթող վավերագրական ֆիլմերը, որոնք ընտրվել էին ժյուրիի միջազգային խորհրդի կողմից: «Լավագույն պատմություն» անվանակարգում Արամ Կիրակոսյանի «Գեղեցիկ մարդիկ» ֆիլմը, որը հոգեբուժարանում բուժվող անհատների մասին էր, «լավագույն կինեմատոգրաֆիան» Ավետիս Ավետիսյանի «Իմ տնից սկսվող հայրենիքը» ֆիլմինն էր: Այն պատմում է սահմանամերձ Չինարի գյուղի մասին, որն անընդմեջ ենթարկվում է թշնամու կրակահերթերին: «Լավագույն ֆիլմ» անվանակարգին արժանացավ Մարինե և Սոնա Քոչարյանների «Ջիլիզից Ջիլիզ» ֆիլմը, որը լի էր հումորով և պատմում էր հայ-վրացական սահմանին գտնվող մի գյուղի մասին: Պատմությունը ներկայացվում է մի երիտասարդ աղջկա երկար ճանապարհորդության միջոցով, ով գնում է տեսակցելու իր ընտանիքին, որն ապրում է նույն գյուղում, սակայն սահմանի հակառակ կողմում: Բոլոր 3 մրցանակակիրները պարգևատրվեցին DSLR տեսախցիկներով: Որպես լրացուցիչ պարգև՝ լավագույն ֆիլմի մրցանակակիրները կմասնակցեն միջազգային կինոփառատոնի ԱՄՆ-ում: Հանձնվեցին նաև  ժյուրիի 2  հատուկ մրցանակ Հովհաննես Իշխանյանին «Ընտանեկան ալբոմ»  և Խաչատուր Թովմասյանին «Մենք» ֆիլմերի համար:

 

taki full article 23 06 2014

 

Թումոն նախատեսում է անցկացնել նմանատիպ մրցույթներ և աշխատարաններ՝ երիտասարդ վավերագրողների ավելի լայն շրջանակ ընդգրկելու նպատակով: