Բաց դասախոսություն ալգորիթմական դիզայնի մասին

2014-06-24

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հուլիսի 3-ին, ճարտարապետ և համակարգչային դիզայներ Բիայնա Պողոսյանը կվարի հանրային դասախոսություն «Ալգորիթմական դիզայն. արձագանքելով շրջակա միջավայրում առկա մոդելներին» թեմայով:


Դասախոսությունը կկենտրոնանա Բիայնայի հետազոտական հետաքրքրության վրա հակամետ համակարգչային պլատֆորմների համակցման և ալգորիթմիկ դիզայնի աշխատահոսքի գործածմանը: Դրանք ստանալու համար գործածվում են շրջակա միջավայրի տվյալների մոդելներ: Նա կքննարկի ալգորիթմական դիզայնի մեթոդոլոգիան և՛ երկրաչափական արտադրության, և՛ ֆիզիկական առարկաների ստեղծման մեջ՝ օգտագործելով իր մի շարք վերջերս անցկացված և գալիք նախագծերը:

 

Բիայնան Հարավային Կալիֆորնիայի համալսարանում Կինոարվեստի դպրոցի Մեդիա արվեստների և պրակտիկայի բաժնի գիտությունների թեկնածու է: Նա Կոլումբիայի համալսարանի Ճարտարապետական առաջադեմ դիզայնի գիտությունների մագիստրոս է և ունի Woodbury համալսարանի ճարտարապետության բակալավրի աստիճան:

 

Դասախոսությունը բաց է բոլոր հետաքրքրված անձանց համար: Մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ: