Իրականացնելով մոբայլ հավելվածների գաղափարներ

2014-06-30

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Անցած շաբաթ Թումոյում մեկնարկեց «Մոբայլ հավելվածներ՝ մտքից մինչև իրականացում» հատուկ դասընթացը, որը վարելու համար Լոս Անջելեսից Հայաստան են եկել մեդիա արտադրության բնագավառի Alera ընկերության հիմնադիրներ Ալեն Թարասսեանը և Լարա Սարկիսսեանը: Դասընթացը սկսվեց քննարկմամբ, որի ընթացում մասնակիցները խոսեցին գաղափարի կոնցեպտի, ինչպես նաև դրանից հավելված ստանալու քայլերի մասին: Որպես օրինակ նրանք կօգտագործեն Ալեն Թարասեանսի ստեղծած "My Cover Studio" հավելվածը:

 

Չորս շաբաթ տևող դասընթացին ուսանողները կուղղորդվեն մոբայլ հավելվածների ստեղծման գործում և կսովորեն՝ ինչպես իրենց գաղափարները հասցնել մինչև պատրաստի արտադրանքի կարգավիճակ՝ ներկայիս հավելվածների շուկային համապատասխան: Ժամանակի կառավարման և բյուջետային աշխատանքների հետ մեկտեղ ուսանողները նաև կսովորեն ստեղծել գովազդային արշավի տեսահոլովակ, որպես իրենց մարկետինգային ռազմավարության մի մաս: