Ամառային ճամբարը մեկնարկում է

2014-06-26

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հունիսի 30-ին մեկնարկում է երկար սպասված ամառային ճամբարը: Ինտենսիվ ճամբարը, որին կմասնակցեն 100 պատանի ամբողջ աշխարհից և Հայաստանի տարբեր շրջաններից, չորս շաբաթների ընթացքում ճամբարականներին հնարավորություն կտա՝ ներգրավվելու Թումոյի ուսումնական ծրագրին:

 

Պատանիները կմասնակցեն մեկ կամ երկու շաբաթ տևողությամբ դասընթացների, որոնց ընթացքում կուսումնասիրեն ռոբոտաշինություն, ծրագրավորում, եռաչափ մոդելավորում, անիմացիա, խաղերի ստեղծում, ստեղծագրություն, երաժշտություն և ֆիլմերի ստեղծում: Մասնակիցներից շատերը Հայաստանի հեռու շրջանների բնակիչներ են, ովքեր տարվա ընթացքում հնարավորություն չունեն հաճախելու Թումո ո՛չ Երևանում, և ո՛չ էլ Դիլիջանում: Նրանք կմասնակցեն Թումո ճամբարին Թումոյի աջակիցների և հովանավորների շնորհիվ:

 

Բացի կրթական դասընթացներին մասնակցելուց, ճամբարականները նաև կմասնակցեն մի շարք այլ միջոցառումների: Օրվա երկրորդ կեսին կանցկացվեն տարաբնույթ սպորտային հանդիպումներ: Իսկ շաբաթ օրերին կազմակերպվող էքսկուրսիաները պատանիներին հնարավորություն կընձեռնեն՝ հաստատելու նոր ծանոթություններ և անցկանելու լավ ժամանակ: Տեղի կունենան նաև հատուկ ուղևորություններ, որոնց ընթացքում ճամաբարականները կկարողանան նյութեր հավաքել իրենց թվային նախագծերի համար:

 

Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ: