Լիզ Արթինյանը գունավոր անիմացիայի մասին

2014-06-28

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հուլիսի 26-ին, Լիզ Արթինյանը, ով խոստովանեց, որ գույնի գիտակ է, բաց դասախոսություն վարեց գույնի տեսության մասին՝ «Լուսավորելով ետնաշերտերը. անիմացիայի հեռարձակման արտադրական արվեստը» անվամբ: Լիզը «Վենտուրա եղբայրները» անիմացիոն հեռուստասերիալի նկարչական ղեկավարն է և հիմա գունավոր անիմացիայի մասին դասընթաց է վարում Թումոյում:

 

taki full article 27 06 2014

 

Դասախոսության ընթացքում Լիզը խոսեց գույնի տեսության և այն մասին, թե ինչպես են սպեկտորի հակադիր գույները ազդում պատկերի խորության վրա: Նա իր սեփական աշխատանքի օրինակներով ցուցադրեց այն տեխնիկաները, որենք հիմա օգտագործում է «Վենտուրա եղբայրները» հեռուստասերիալում: Լիզը դասախոսությանը ներկա երիտասարդ արվեստագետներին խորհուրդ տվեց օգտագործել գույնի սկզբունքները իրենց մշակած ոճով, և նշեց, որ չնայած իր սիրուն դեպի ավանդական նկարչությունը, նա սկսեց օգտագործել ծրագրեր, քանի որ նրանք ունեն գույները կառավարելու ավելի լայն հնարավորություններ: