Հրանտ Դինքի կրթաթոշակը Թումոյում

2014-07-01

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Այս տարի առաջին անգամ Թումոն դարձել է 24 կազմակերպություններից մեկը, որոնք Հայաստանում կհյուրընկալեն Հրանտ Դինքի հիմնադրամի կողմից առաջարկվող թուրք-հայկական աշխատանքային կրթաթոշակի ծրագիրը: Ծրագրի նպատակն է աջակցել և հնարավոր դարձնել միջսահմանային համագործակցությունը և ուսումնառության պրակտիկան այնպիսի ոլորտներում, որտեղ փորձի փոխանակումը և համագործակցությունն անհրաժեշտ են:

 

Կրթաթոշակը  Հայաստանի և Թուրքիայի 18 մասնագետների հնարավորություն է տալիս ապրել հարևան երկրում և մասնակցել վերջինիս հյուրընկալող կազմակերպության առաջարկած ծրագրին չորսից ութ ամսվա ընթացքում: Թումոն պատրաստ է հյուրընկալելու իր հարկի տակ փորձառու մեդիա մասնագետների, ովքեր կցանկանան կիսվել իրենց հմտություններով անիմացիայի, խաղերի ստեղծման, արվեստի (ինստալյացիա), ծրագրավորման, ռոբոտաշինության, վեբ դիզայնի կամ եռաչափ մոդելավորման ոլորտներում: Խրախուսվում են նաև այլ հետաքրքիր նախագծերի գաղափարներ հետաքրքրված դիմորդների կողմից Թումոյի չորս հիմնական ոլորտներում՝ անիմացիա, խաղերի ստեղծում, ծրագրավորում և ֆիլմարտադրություն:

 

Կրթաթոշակը բաց է բոլոր 18 տարեկանը լրացած Թուրքիայի և Հայաստանի օրինական բնակիչների համար: Հետաքրքրված դիմորդները պետք է ծանոթանան կրթաթոշակի մանրամասներին, լրացնեն հայտադիմումը, ներկայացնեն երկու երաշխավորագիր և իրենց ինքնակենսագրականը և ուղարկեն ամբողջական հայտը  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.  հասցեին մինչև 2014 թ. հուլիսի 20-ը: