Թումոյի երաժշտական ժամեր. մեկնարկը տրված է

2014-07-11

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Թումոն հայտարարում է <<Թումոյի երաժշտական ժամեր>>-ի մեկնարկի մասին. նոր աուդիովիզուալ ֆորմատ, որը նախաձեռնել է Թումոյի երաժշտական թիմը: Նախագիծը ի հայտ կբերի Թումոյի երաժշտական դասընթացների պատանիների և շրջանավարտների, ինչպես նաև Թումոյում դասընթացներ և նախագծեր վարող տեղացի և միջազգային արվեստագետների և երաժիշտների ստեղծագործությունները: 

 

Պատանիների կողմից ստեղծված երգերն ու տեսահոլովակները կարտադրվեն հենց Թումոյի երաժշտական ստուդիայում: Այս նոր երաժշտական նախագծի առաջին արդյունքն է Թումոյի շրջանավարտներից և նրանց ընկերներից կազմված բենդի՝ <<Ենթամնա>>-յի երգը՝ «Լույսի ներքո»:

 

Քանի որ երաժշտությունը Թումոյի ուսումնական ծրագրի բաղկացուցիչ մասերից է, <<Թումոյի երաժշտական ժամերը>> հնարավորություն են տալիս պատանիներին միևնույն ժամանակ և՛ սովորել, և՛ աշխատել հյուր երաժիտների հետ աուդիովիզուալ արտադրանքի մշակման ասպարեզում՝ զարգացնելով իրենց փորձն ու գիտելիքները երաժշտության ստեղծման ոլորտում և ամբողջացնելով Թումոյի երաժշտական դասընթացների շարքը: