Ռիչարդ Փենյան բացում է «Ոսկե ծիրան»-ի զրույցների շարքը Թումոյում

2014-07-14

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

«Ոսկե ծիրանի»-ի զրույցները մեկնարկեցին այսօր. առաջինը ռեժիսոր եւ պրոֆեսոր Ռիչարդ Փենյայի կողմից էր: Զրույցը նվիրված էր թվային տեխնոլոգիաների ազդեցությանը աուդիովիզուալ արտադրության բոլոր ասպեկտներում և վերնագրված էր «Բայց սա արվե՞ստ է. ֆիլմի էսթետիկան թվային հեղափոխությունից հետո»:


Փենյան խոսեց այն մասին, թե ինչպես ֆիլմը սկսեց ընկալվել որպես արվեստի ձև, և իր գնահատականը տվեց կինոարտադրության մեջ առկա փոփոխությունների ներգործության վերաբերյալ ավանդական մտածողության եւ ֆիլմերի ընկալման գործում: Նա անդրադարձավ նաև ֆիլմերի փառատոններին և համաշխարհային կինոյի կարևոր դերին: Զրույցին հաջորդեց հարց ու պատասխանը ներկաների հետ, որի ընթացքում քննարկվեցին ֆիլմերի ժանրերի զարգացումը, 21-րդ դարի համաշխարհային կինոյի մարտահրավերները և այլ թեմաներ:

Ռիչարդ Փենյան սկսել է իր գործունեությունը Կոլումբիայի համալսարանի արվեստների դպրոցում 1989-ին եւ ներկայումս զբաղեցնում է Մասնագիտական պրակտիկայի պրոֆեսորի պաշտոնը: Նա եղել է նաեւ Լինկոլն կենտրոնի կինոհասարակության Ծրագրային ղեկավարը, ինչպես նաեւ Նյու Յորքի միջազգային կինոփառատոնի տնօրենը1988 - 2012 թթ.:

Թումոյում կայանալիք «Ոսկե ծիրան»-ի հերթական միջոցառումների ծրագրին ծանոթացեք այստեղ: