Կինոռեժիսոր Գիդեոն Քոփլը Ծիրանի զրույցներում

2014-07-17

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Այսօր հանրահայտ կինոռեժիսոր, արվեստագետ և պրոֆեսոր Գիդեոն Քոփլը շարունակեց Ոսկե Ծիրանի զրույցների շարքը՝ իր վերջին, մասամբ ինքնակենսագրական «Քնիր կատաղությամբ» ֆիլմի ցուցադրությամբ: Այն տարվա ամենամեծ քննադատությամբ ընդունված բրիտանական ֆիլմերից էր, իսկ սաունդթրեքի հեղինակն է Աֆեքս Թվինը: Քոփլը նշեց, որ փոքր բյուջետով այս ֆիլմը առաջինն էր, որում նա համատեղել է օպերատորի, ռեժիսորի և պրոդյուսերի դերերը: Ցուցադրությունից առաջ նա հանդիսատեսին խորհուրդ տվեց ֆիլմը ընկալել զգայական մակարդակի վրա:


Ցուցադրությանը հաջորդեց հարց ու պատասխանը ռեժիսորի հետ, որի ընթացքում նա խոսեց իր ոգեշնչման առարկաների մասին: Նա ընդունեց, որ երբեք չի երազել արտիստ լինելու մասին, փոխարենը, նա ուզում էր լինել մաթեմատիկոս: Երբ Քոփլին հարցրեցին ստեղծարարության մասին, նա ասաց, որ իր ստեղծագործական պրոցեսը հաճախ ոգեշնչվում է սխաներով, քանի որ դրանք ավելի հետաքրքիր են, քան միշտ ճիշտ լինելը: Քոփլը նաև նշեց, որ նա ուզում էր ֆիլմ նկարել, որը կհամադրեր մարդկային շարժումների անկեղծությունը՝ իր հայրենի քաղաքի՝ Ուելսի տեսարանների հետ:


Գիդեոն Քոփլը նաև գովազդների մրցանակակիր ռեժիսոր է, կինոգիտության պրոֆեսոր Աբերիսթվիթի համալսարանում և Գրին Թեմփըլթոն քոլեջի անդամ-գործընկեր Օքսֆորդի համալսարանում:

 

Դիտեք Թումո պատանիների հարցազրույցը Քոփլիի հետ: