Զրույց ռեժիսոր Կոգուաշվիլիի հետ

2014-07-17

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Վրացի ռեժիսոր Լևան Կոգուաշվիլին այսօր Թումոյում ունեցավ անկեղծ զրույց Ոսկե Ծիրան կինոփառատանի շրջանակներում: Նա իր զրույցը սկսեց պատմելով, թե որքան է երազել ֆիլմաշխարհ մուտք գործելու մասին և որ մտածել է, թե դա անհնարին մի բան է, քանի որ իր ընտանիքի անդամները հեռու էին այդ ոլորտից:


Կոգուաշվիլին սովորել է Վրաստանի պետական կինոյի և թատերական համալսարանում Թիֆլիսում:  Երբ պատերազմը սկսվեց իր երկրում, նա թողեց իր ուսումը, չիմանալով հետագայում ինչ է ցանկանում անել: Նա կարևորեց իր կյանքի այս շրջանը, քանի որ հենց այդ շրջանում նա սկսեց ինքն իրեն բացահայտել: Եվ չնայած, որ նա չուներ փորձ նա սկսեց աշխատել որպես լրագրող վրացական առաջին անկախ հեռուսատաընկերությունում: 1995-1999թթ նա սովորեց է ռեժիսուրա Ռուսաստանի կինեմատոգրաֆիայի համալսարանում, իսկ 2007-ին ավարտեց Տիշ արվեստի դպրոցի ֆիլմի բաժինը, որտեղ նա իր համար բացահայտեց ոգեշնչող ուսուցիչներ ունենալու կարևորությունը և սիրահարվեց ֆիլմաստեղծմանը: Նա Թումոցիներին խորհուրդ տվեց գնահատել լավ ուսուցիչներին և ժամանակ տրամադրել հասկանալու թե, որն է իրենց կյանքի սիրած զբաղմունքը:

 

Ոսկե Ծիրանի ավարտական միջոցառումը տեղի կունենա վաղը 17:30-ին: Եթե ցանկանում եք գրանցվել օպերատոր Քրիստիան Բերգերի 4 ժամ տևողությամբ դասընթացին, ապա կարող եք գրանցվել այստեղ: